Ռեստորան
6 մետր բարձրությամբ առաստաղներով ռեստորանի սրահը կատարյալ է գալա ընթրիքների և լայնածավալ միջոցառումների համար։ Սրահն ունի ուղիղ մուտք դեպի փողոց և կարող է տեղավորել մինչև 200 մարդ։ Անձնական սպասարկումը, մանրուքներին հատուկ ուշադրություն դարձնելը և անժամկետ ու կրեատիվ ձևավորումը մեր յուրաքանչյուր միջոցառման անբաժանելի մասն են: Թույլ տվեք ստեղծել անմոռանալի իրադարձություն ձեր և ձեր հյուրերի համար:
Բանկետների սրահ
Ձեր հաջորդիվ իրադարձությունները տեղափոխեք բոլորովին նոր մակարդակ: Արևոտ և հարմարավետ հանդիսությունների սրահը կտպավորի ձեր հյուրերին, իսկ ձեր ճաշակով տոն կազմակերպելու հնարավորությունը ձեր միջոցառմանը վառ անհատականություն կհաղորդի:
Բանակցությունների սենյակ
Եթե դուք իդեալական վայր եք փնտրում սեմինարների կամ ընկերությունների հանդիպումների համար, ապա բանակցությունների սենյակը լավագույն լուծումն է: Այն լցված է բնական արևի լույսով, ունի հանգստի սրահ սուրճի ընդմիջումների համար և անհատական լոգարան։