ԵՐԵՔ ՆՆՋԱՍԵՆՅԱԿՈՎ ՔՈԹԵՋ

  1. Home
  2. ՔՈԹԵՋՆԵՐ
  3. ԵՐԵՔ ՆՆՋԱՍԵՆՅԱԿՈՎ ՔՈԹԵՋ

Ձեր և ձեր ընկերների համար հանգստի առավել հարմարավետ տարբերակ են 3 ննջասենյակով քոթեջները։ Դուք կկարողանաք լիաթոք հանգիստ վայելել քաղաքի աղմուկից և աժոտաժից կտրվելով՝ վայելելով բացառապես միայն բնության չնաշխարհիկ ձայները։ Մենք կդարձնենք ձեր հանգիստը Դիլիջան Պարկ Ռեզորթում անկրկնելի։

1-ին հարկ

Հյուրասենյակ

Հյուրասենյակի տարածքում- մեծ բազմոց, փոքր բազմոց, սուրճի սեղան, հեռուստացույց։

Սանհանգույց՝ ցնցուղ, վարսահարդարիչ, հողաթափեր։

Խոհանոցի տարածք՝ խոհանոցի կոմպլեկտ, ներկառուցված սառնարան, վառարան, լվացարան, էլեկտրական թեյնիկ, խոհանոցային պարագաներ 6 անձի համար, թեյ, սուրճ, շաքարավազ, ճաշասեղան։

 

2-րդ հարկ

Ննջասենյակ 1- մեկ մեծ մահճակալ, սանհանգույց, մահճակալի կողքին փոքրիկ պահարաններ, զգեստապահարան, հեռուստացույց:

Ննջասենյակ 2- մեկ մեծ մահճակալ, մահճակալի կողքին փոքրիկ պահարաններ, զգեստապահարան, հեռուստացույց:

Ննջասենյակ 3- երկու մեկտեղանոց մահճակալ, մահճակալի կողքին փոքրիկ պահարաններ զգեստապահարան, հեռուստացույց:

Սանհանգույց՝ ցնցուղ, վարսահարդարիչ, հողաթափեր։

Մաքրում

Քոթեջները մաքրվում են ամեն օր ժամը 09.00-18.00 (աղբահանություն, մինիբար և հիգիենայի պարագաների համալրում) Անկողնային սպիտակեղենը և սրբիչները փոխվում են երեք օրը մեկ: Սպասքները լվանում են հյուրերի տնակից հեռանալուց հետո։

 

*Եթե հյուրը սրբիչ է թողնում հատակին, այն փոխվում է նույն օրը:

Երեք ննջարանով քոթեջ

Սկսած 84.000 դրամ/օր

  • Մահճակալ՝ երկու երկտեղանոց և երկու մեկտեղանոց մահճակալներ
  • Տեսարան՝ անտառապատ և լեռնային լանդշաֆտներ
  • Wi-Fi: Այո
  • Հյուրերի թիվը՝ 6
  • Քոթեջային ծառայություն՝ Այո
  • Հեռուստացույց արբանյակային հեռուստատեսություն
  • Մինիբար: Այո
  • Անձնական ավտոկայանատեղի: Այո
  • Քառ. մետր՝ 169 քառ. մ.